Կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եվ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ նախաձեռնությունը:
Կյանքի է կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եվ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ նախաձեռնությունը: Խոսքը կենդանիների մշտադիտարկմանն ու հայտնաբերմանն ուղղված նոր տեխնոլոգիաների տեղադրման մասին է: Ռալֆ Յիրիկյանի հավաստմամբ, այս նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ոչ միայն մեր հարուստ կենսաբազմազանության բացահայտմանը, այլեւ պահպանությանը:
Հեռահար դիտարկման սարքավորումները ոչ միայն իրենց առաջնային նպատակին են ծառայում, այսինքն՝ հնարավորություն են տալիս 3-4 կմ հեռավորության վրա պատկերը մինչև 240 անգամ խոշորացված տեսնել ու ֆիքսել, այլև 3 կմ շառավիղով տեսանկարահանում իրականացնել: Եվ դա տեղադրելով համապատասխան երկրատեղեկատվական GIS քարտեզում՝ կարելի է արձանագրել կենդանիների գտնվելու հնարավոր վայրերը, նրանց շարժի հետագիծը և այլ տվյալներ:
Մանրամասները՝ տեսանյութում