Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանն այսուհետեւ նոր և ժամանակակից մաքրման կայան կունենա` հագեցված գերմանական արտադրության նորագույն սարքավորումներով:
Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանն այսուհետեւ նոր և ժամանակակից մաքրման կայան կունենա` հագեցված գերմանական արտադրության նորագույն սարքավորումներով: Հաղարծին համայնքում կառուցված կայանը միանգամից մի քանի խնդիր է լուծում. նախ` Աղստև գետն այլևս չի աղտոտվի կեղտաջրով, հետևաբար՝ կբարելավվի Դիլիջանի և հարակից գյուղերի բնապահպանական իրավիճակը, բացի այդ՝ Հաղարծին գյուղի բնակիչներն էլ նոր աշխատատեղեր կստանան:
Այնպես է ստացվել, որ կոյուղագիծը անցնում է Դիլիջանի մերձակա Հաղարծին և Թեղուտ գյուղերի տարածքով` շրջանցելով այդ բնակավայրերը: Ասել է` կեղտաջրերն այդ տարածքում շարունակում են լցվել Աղստև գետը: Բնակիչները հուսով են, որ այդ բացը կշտկվի:
Մանրամասները՝ տեսանյութում