«Խելացի տունն» աշխատում է հատուկ հրահանգներով. փակում ու բացում են վարագույրները, միացնում ու անջատում բնակարանի լուսավորությունը:
Գյուտարար Վահագն Հակոբյանը երկար էր մտածում ամբողջ աշխարհում կիրառություն գտած «Խելացի տան» համակարգի հայկական տարբերակը ստեղծելու մասին։ Երկար աշխատանքի արդյունքում նորարար լուծումներն արդեն մեկ տարի ծառայում են նրան:
«Խելացի տունն» աշխատում է հատուկ հրահանգներով. փակում ու բացում է վարագույրները, միացնում ու անջատում բնակարանի լուսավորությունը, զերծ պահում գազի, ջրի կամ էլեկտրաէներգիայի խափանումների հետեւանքով առաջացող վտանգներից:
Երիտասարդ գյուտարարը նախընտրում է աշխատել Հայաստանում, չնայած բազմաթիվ հրավերներ է ստացել արտասահմանից: Համոզված է` մի օր «խելացի տներն» այնքան պահանջված կլինեն, ինչպես այսօր՝ սմարթֆոնները:
Մանրամասները՝ տեսանյութում