20-րդ դարի հայկական երաժշտության գույնն ու համը իր մեջ ամփոփող կոմպոզիտոր. այսպես են բնորոշում Ավետ Տերտերյանին նրա ժամանակիցները:
20-րդ դարի հայկական երաժշտության գույնն ու համը իր մեջ ամփոփող կոմպոզիտոր. այսպես են բնորոշում Ավետ Տերտերյանին նրա ժամանակիցները: Կոմոպոզիտորի ծննդյան 86-րդ տարեդարձի օրը իրականություն է դարձել նրա վաղեմի երազանքը: Սեւանի ափին նրա հայրենի Հայրավանք գյուղում հավաքված հարյուրավոր մարդկանց միավորել է տերտերյանական փոթորկուն երաժշտությունն ու հայ-ռուսական համատեղ ջանքերով առաջին անգամ կազմակերպված «Տերտերյանի ժամանակը» փառատոնը:
Այն մեկնարկել է վաղ առավոտյան մատուցված պատարագով, որին հաջորդել են՝ ժողովրդական և ազգագրական համույթների ելույթները, ժողովրդական արվեստի ցուցահանդես-վաճառք, այց-էքսկուրսիա դեպի Ավետ Տերտերյանի ստեղծագործական տուն, ապա՝ շքեղ համերգ Գեղամա գեղեցկուհու ափերին։ Հայրավանքում Ավետ Տերտերյանի տանը բացվել է հայ և ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես, ներկայացվել Հայաստանում և Ռուսաստանում հրատարակված նոր գրքերը՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը: Փառատոնի նախաձեռնողները խոստացել են անել ամեն ինչ, որպեսզի այն իր տրամաբանական շարունակությունը ունենա նաև Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում,արևմտաեվրոպական մի շարք քաղաքներում, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Տերտերյանի ստեղծագործական տունը վերածվի Տերտերյանի տուն-թանգարանի:
Մանրամասները՝ տեսանյութում