Վրաց գործընկերոջ հետ պայմանավովել են ընդլայնել գործակցությունը, այն դարձնել առավել արդյունավետ, քայլել ձեռնարկել փորձի, տեղեկատվական դաշտի փոխանակման ուղղությամբ:
Վրաց գործընկերոջ հետ պայմանավովել են ընդլայնել գործակցությունը, այն դարձնել առավել արդյունավետ, քայլել ձեռնարկել փորձի, տեղեկատվական դաշտի փոխանակման ուղղությամբ: Նախարարը եղել է Ջավախքում, այցելել Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն, որը հիմնանորոգման ավարտից և նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո այցելուների առջև իր դռները կբացի հոկտեմբերին:
Եռօրյա այցի շրջանակում Կլինիկական բժշկության «Ֆրիդոն Տոդուայի» անվան գիտահետազոտական ինստիտուտ այցելած Արմեն Մուրադյանը խոստովանեց, որ այստեղ ապահովված է որակի այնպիսի մակարդակ, որ համապատասխանելով միջազգային բոլոր չափանիշներին, կլինիկան կարողանում է բժշկական տուրիզմ ապահովել։
Վրաստանյան այցի վերջին օրը Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն անցկացրել է Ջավախքում, այցելել Ախալքալաքի բուժկենտրոն, այնուհետեւ նաեւ «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն: Ջավախքի առողջապահական համակարգում լայնածավալ փոփոխություններ են իրականացվում, ինչի արդյունքում, մասնագետները վստահեցնում են, ջավախահայերին շատ շուտով կմատուցվեն բարձրակարգ բուժծառայություններ:
Մանրամասները՝ տեսանյութում