Լրացուցիչ փորձաքննությունների համար Ռեյունյոն կղզի են ժամանել ֆրանսիացի, մալայզացի և ավստրալացի մասնագետներ:
Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիային պատկանող Ռեյունյոն կղզու ափին, օդանավի թևի բեկոր է հայտնաբերվել, որը կարող է պատկանել անցած տարվա մարտին առեղծվածային հանգամանքներում անհետացած մալայզիական «Բոինգին»: Վնասված բեկորի ուսումնասիրությունը պարզել է, որ այն «Բոինգ-777» տիպի ինքնաթիռի մաս է:
Հենց այդ մոդելի օդանավն էր անցած տարի Կուալա-Լումպուրից Պեկին չվերթի ժամանակ անհետացել տեղորոշիչի էկրանից: Ինքնաթիռում կար 239 ուղևոր և անձնակազմի անդամ: Գտնված բեկորը նույնականացրել են և՛ ԱՄՆ ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները, և՛ «Բոինգ» ընկերության փորձագետները: Լրացուցիչ փորձաքննությունների համար Ռեյունյոն կղզի են ժամանել ֆրանսիացի, մալայզացի և ավստրալացի մասնագետներ: