Կառավարության հավանությանն արժանացած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագրով նրանց կտրամադրվեն նաև ինսուլինային գրիչ-ներարկիչներ։
Առողջապահության նախարարությունը բժշկական այս նորույթը ձեռք է բերելու եւ տրամադրելու շաքարային դիաբետի առաջին տիպով հիվանդ երեխաներին ու մինչեւ 22 տարեկան երիտասարդներին, որոնց թիվը Հայաստանում անցնում է 600-ը: Կառավարության հավանությանն արժանացած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագրով նրանց կտրամադրվեն նաև ինսուլինային գրիչ-ներարկիչներ, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը՝ թույլ տալով ազաատվել ավանդական ներարկիչներից ու սրվակներից:
Շաքարային դիաբետ ունեցող երեխաների խնդրով զբաղվող «Երազ» հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, հաջորդ առաջնային խնդիրը կլինի ծրագրի շահառուներին տեստերիզների տրամադրումը, որոնք նույնպես շատ հարկավոր են տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում