Օսմանյան կայսրության պարագլուխներն ամեն ինչ անում էին՝ թուլացնելու ազգային փոքրամասնությունների հաջողությունները սպորտի բանագավառում:
Օգոստոսի չորսին տեղի կունենա «Հայկական սպորտը և մարմնամարզությունը Օսմանյան կայսրությունում» ցուցահանդեսի բացումը: Կկայանա նաև Հայկ Դեմոյանի համանուն վերնագրով գրքի շնորհանդեսը: Ամփոփիչ հատորն ընդգրկում է 600 լուսանկարային նյութ: Հեղինակը կարևորում է տեսական հիմնավորումը՝ սպորտը և ազգայնական մրցակցությունը: Թուրքական բացառիկ արխիվային փաստերը վկայում են, թե ինչպես են ոճրագործ երիտթուրքերը հետևել հայկական մարզական ակումբների գործունեությանը:
Օսմանյան կայսրության պարագլուխներն ամեն ինչ անում էին՝ թուլացնելու ազգային փոքրամասնությունների հաջողությունները սպորտի բանագավառում: Այդ նպատակով երիտթուրքերը վճարում էին ակումբներ ստեղծելու համար, պարտադրում, որ մարզիկները դառնան երիտթուրքական կազմակերպության անդամ: Թուրք հոդվածագիրը գրում էր, թե հայրենասեր չեն այն թիմերը, որոնք ունեն հայ, հույն, եվրոպացի անդամներ:
Միջազգային մրցաշարում Օսմանյան կայսրությունն առաջին անգամ ներկայացրել են հայ մարզիկները՝ Մկրտիչ Մկրյանն ու Վահրամ Փափազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում