Հայկական ավիացիայի կազմավորման համար մեծ նշանակություն ունեցավ Արցախյան ազատամարտը:
Հայկական ավիացիայի կազմավորման համար մեծ նշանակություն ունեցավ Արցախյան ազատամարտը: Պատերազմի թեժ օրերին հայ օդաչուներն ամեն օր վտանգի էին ենթարկում իրենց կյանքը՝ Արցախի բնակչությանը սննդամթերք, զինվորներին՝ զենք ու զինամթերք հասցնելով: Հրադադարից հետո արդեն հարյուրավոր հմուտ սպաներ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո դարձան հայկական ավիացիայի հպարտությունը:
Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանն ու Սարգիս Նազարյանը նույնպես այդ հաստատության շրջանավարտներն էին:
Մանրամասները՝ տեսանյութում