15 տարի առաջ տիկին Գայանեն տեղափոխվեց Թուրքիա:
15 տարի առաջ տիկին Գայանեն տեղափոխվեց Թուրքիա: Ստամբուլում բնակարան գնելիս մտածում էր հաջորդ ու նպատակային քայլի մասին: Ցեղասպանությունից մազապուրծ տատիկին ու վանեցի մորը խոստացել էր՝ ինչ գնով էլ լինի ետ բերել Վանում թողած այն տունը, որը նրանց բազմանդամ ընտանիքը 100 տարի առաջ ստիպված լքել էր:
Ութ տարի առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեց Վան, առաջին իսկ միտքը, որ հղացավ՝ նախնիներից ժառանգած Էրգրի կարոտը սրտում անթեղած մորը անակնկալ մատուցելն էր: Պետք էր անհապաղ գտնել այն տունը, որտեղ ծնվել, բայց ապրել չէր հասցրել մայրն ու ետ վերադարձնել իրական տիրոջը:
Մանրամասները՝ տեսանյութում