Լոռու մարզի Չկալով գյուղի մշտական հիմնախնդիրներից մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը:
Լոռու մարզի Չկալով գյուղի մշտական հիմնախնդիրներից մեկը եղել է խմելու ջրի համակարգի բացակայությունը:
Բնակիչներն օգտվել են գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, որը վաղուց սակավաջուր էր դարձել: Ջրամատակարարման նոր համակարգի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվել է համայնքային բյուջեի սղության պատճառով:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ:
Գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրն ու ջրագիծն օրհնել է Գուագարաց թեմի առաջնորդը, իսկ տեղի ունեցած հանդիսությանը ելույթ են ունեցել հովանավորները, մարզային ու հոգեւոր իշխանության ներկայացուցիչներն ու Չկալովի համայնքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում