Դատավճիռը կայացվել է հեռակա, քանի որ այժմ Սեյֆ ալ Իսլամը գտնվում է Զինտան քաղաքի կալանավայրում:
Լիբիայի դատարանը մահվան է դատապարտել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին:
Նրան մեղավոր են ճանաչել 2011-ի ապստամբությունը ճնշելու փորձերի ժամանակ պատերազմական հանցագործություններ կատարելու համար: Դատավճիռը կայացվել է հեռակա, քանի որ այժմ Սեյֆ ալ Իսլամը գտնվում է Զինտան քաղաքի կալանավայրում:
Քաղաքը վերահսկող զինված խմբավորումները Տրիպոլիի իշխանությանը չեն ենթարկվում, հետեւաբար նաեւ չեն ընդունում դատարանի կայացրած որոշումը եւ մերժում են բանտարկյալին հանձնել նրանց: Սեյֆ ալ Իսլամը դատական գործի լսումներին մասնակցել է տեսակապի միջոցով:
Քադաֆիի 41-ամյա որդու հետ մահվան է դատապարտվել եւս 8 մարդ, այդ թվում` Լիբիայի հետախուզության նախկին պետը եւ նախկին վարչապետը: ՄԱԿ-ը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, արձագանքելով դատավճռին, հայտարարել են, որ դատավարությունը չի համապատասխանել արդարադատության միջազգային չափանիշներին: