Աղձքի բնակիչները հույս ունեն՝ իրենց գյուղը, ինչպես Գառնին, պեղումների ավարտվելուն պես տուրիստական կենտրոն կդառնա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրեր: Պեղումները երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսվել են այս տարվա փետրվարին՝ կառավարության ղեկավարի հանձնարարությամբ:
Հուլիսի 28-ին վարչապետ Աբրահամյանը Աղձքի հնավայրում ծանոթացել է հնագետների կատարած աշխատանքին, պեղումների ընթացքին եվ ֆինանսական հատկացումներ խոստացել:
Աղձքի 4-րդ դարի հնավայրը, որը ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարերի բեկորներ՝ Հին Հայաստանի անկախ պետականության հազվագյուտ խորհրդանիշն է:
Աղձքի բնակիչներն էլ հույս ունեն՝ իրենց գյուղը, ինչպես Գառնին, պեղումների ավարտվելուն պես տուրիստական կենտրոն կդառնա:
Մանրամասները՝ տեսանյութում