Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժիշտների գուռու Կոնստանտին Օրբելյանը ծնվել է Արմավիր քաղաքում: Մանկուց շնորհալի է եղել:
Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժիշտների գուռու Կոնստանտին Օրբելյանը ծնվել է Արմավիր քաղաքում: Մանկուց շնորհալի է եղել: Սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում:
Փոքր հասականում Կոնստանտինը տեսել է ծնողների դաժան ճակատագիրը: Երկուսն էլ ստալինյան արյունալի բռնությունների զոհեր էին: Հորը ձերբակալել են, ապա գնդակահարել, մորը ձերբակալելուց հետ ուղարկել են ստալինյան ճամբար: Կոնստանտինին հեռացրեցին դպրոցից, և նա եղբայրների հետ տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ:
Փոքրիկ գյուղակում մեծացող երիտասարդին ավիացիոն կորպուսի ջազային խմբում աշխատանքի ընդունեցին: Երիտասարդ դաշնակահարը որոշ ժամանակ անց ռազմական նվագախմբի հետ համերգներ էր տալիս Երևանում: Շուտով տղային հրավիրեցին Հայաստանի էստրադային նվագախումբ: Եվ դրվեց Օրբելյանական դպրոցի հիմքը:
Մանրամասները՝ տեսանյութում