Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի եւ Սփյուռքի անվանի լեզվաբաններ եւ գրականագետներ:
ԳԱԱ Լեզվի ինստիտուտի եւ Սփյուռքի նախարարության համատեղ նախաձեռնությամբ երկօրյա համաժողով է կազմակերպվել: Այն կրում է «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման խնդիրները» խորագիրը:
Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի եւ Սփյուռքի անվանի լեզվաբաններ եւ գրականագետներ: Համաժողովի մասնակիցները կարեւորել են հատկապես հայոց լեզվի միասնական զարգացմանը, պահպանությանը, կանոնարկմանն ու անաղարտությանը միտված նախաձեռնությունները:
Մասնագետների հավաստմամբ՝ թե՛ արեւելահայերենը, թե՛ արեւմտահայերենն ունեն հնչյունաբանությանը, ուղղագրությանն ու բառակազմությանը վերաբերող խնդիրներ:
Լեզվի երկու ճյուղերի մերձեցումը համարելով հավասարապես երկուսի զարգացումը՝ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն առաջարկում է լեզվական զարգացումները բախտի քմահաճույքին չթողնել: Նրա խոսքով, պետք է որեւէ ծրագիր մշակել այդ ամենն ուղղորդված դարձնելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում