Հայաստանում գործում է 37 Ջրօգտագօրծողների միություն, որոնք սպասարկում են 131 000 հա հողատարածք:
Մարմարիկի ջրամբարի վերականգնված պատվարն ունի 55 մ բարձրություն և 24 մլն խմ ընդհանուր ծավալ: Այն հնարավորություն է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը և նվազեցնել Սևանա լճից ջրի բացթողումները: Շահագործման առաջին տարում՝ 2012-ին, ջրամբարը լցվել է 6 մլն խմ-ով, այսօր այն 3 անգամ ավելացրել է իր ջրաքանակը:
Մեկ այլ՝ Վեդիի ջրամբարի շինարարությունը նախատեսվում է իրականացնել զարգացման ֆրանսիական գործակալության տրամադրած վարկի և Հայաստանի համաֆինասավորման միջոցներով: Ըստ Կոմիտեի նախագահի՝ շինարարությունը կտեւի 5 տարի:
Հայաստանում գործում է 37 Ջրօգտագօրծողների միություն, որոնք սպասարկում են 131 000 հա հողատարածք: Ավարտվել է Աչաջրի, Մեծամորի, Ավշար-Այգևանի, Արմաշի, Զովքի և մի շարք պոմպակայանների հեռացնող ջրանցքների վերականգման աշխատանքների մրցութային փուլը. մեկնարկել է շինարարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում