Նոր Նախիջեւանցի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավը տեղափոխվել է Հայաստան:
Նորնախիջեւանցի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավը 40 տարի Դոնի Ռոստովի թանգարանային պահոցում մնալուց հետո տեղափոխվել է Հայաստան: 100 տարի առաջ արված կտավը պատկերում է Հայոց Ցեղասպանության արհավիրքը: Ավանեսովի հայտնի գործը Երեւանում վերականգնելու թույլտվությունը ստանալու քաշքշուկները տեւել են գրեթե 2 տարի:
Հայաստանի ազգային պատկերասրահի ռեստավրացիայի բաժնի վարիչ Իգոր Պողոսյանի խոսքով՝ կտավը ծայրահեղ վատ վիճակում է: Նրա հավաստմամբ՝ հայ մասնագետները 2 ամսում կկարողանան վերականգնել պատմական նկարը:
Մանրամասները՝ տեսանյութում