Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին։
Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին։ Սակայն համարում է, որ ներկայացված փաստաթղթում ընտրության հնարավորությունը լիարժեք չէ՝ հիմնավորելով, որ ընտրություն կլիներ, եթե ունենայինք կիսանախագահականի բարեփոխված տարբերակը և մեր կյանքը փոխող` խորհրդարանական տարբերակը:
Դրական փոփոխությունը, ըստ Արշակյանի ՝ մարդու իրավունքների բաժինն է։ Այն, որ գործող Մայր օրենքը փոփոխության կարիք ուներ՝ համամիտ է նաեւ քաղաքագետ-իրավաբան Էդիկ Մամիկոնյանը։ Առաջարկվող փոփոխությունները, սակայն, քաղաքագետի համոզմամբ, չեն կարող արդյունավետ լինել մանավանդ այն պարագայում, երբ մեր երկիրն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը։ Նոր Սահմանադրության սկզբունքներն էականորեն տարբերվում են այն սկզբունքներից, որոնք ընկած են ԵԱՏՄ հիմքում։
Մանրամասները՝ տեսանյութում