Կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստն է կայացել:
Կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստն է կայացել: Խորհուրդը հաստատել է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, որը մոնիտորինգ կանցկացնի և կպարզի, թե որքանով են համընկնում սահմանված նպատակներն ու սպասվող արդյունքները: Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումները կյանքի կոչելու նպատակով 750 000 դոլարով մեր երկրին կաջակցի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ավարտին ազդարարվեց կառավարության պատրաստակամությունը՝ անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը: Որոշվեց՝ խորհուրդը գործարարներից էլ հատուկ կճշտի կոռուպցիոն ցավերը, միջազգային կառույցների օգնությամբ, տեղ-տեղ նաև ֆինանսավորմամբ կընդօրինակի դրսի հաջողված փորձը:
Մանրամասները՝ տեսանյութում