Ուղիղ 32 տարի առաջ հուլիսի 27-ին 20 տարեկան հայ երիտասարդները Լիսաբոն քաղաքում գրավեցին Թուրքիայի դեսպանատունը:
Ուղիղ 32 տարի առաջ հուլիսի 27-ին 20 տարեկան հայ երիտասարդները Լիսաբոն քաղաքում գրավեցին Թուրքիայի դեսպանատունը: Այս հայորդիները, որոնք երբևէ հայրենիքում չէին եղել, նահատակվեցին՝ հանուն արդար դատի և իրավացի պահանջների: Այսօր նրանք հայտնի էին որպես «Լիսաբոնյան հնգյակ», որոնց հիշատակին էլ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն:
Արա Քրճըլյան, Սարգիս Աբրահամյան, Սեդրակ Աճեմեան, Սիմոն Եահնիեան, Վաչէ Տաղլեան՝ 20-ամյա հայորդիները համայն մարդկությանը սթափության կոչ արեցին գիտակցված անձնազոհությամբ: Նրանք իրենց պապերի երկիրը երբեք չէին տեսել, հայրենիք հասկացությունը այս հայորդիների համար միայն մտապատկերում էր ու ծնողների պատմություններում, սակայն իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին։
Մանրամասները՝ տեսանյութում