Հուլիսի 30-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների բարձրաստիճան զինվորականները կմեկտեղվեն կանադական Քվեբեկում՝ քննարկելու կոալիցիոն օդուժի գործողությունների արդյունավետությունը:
Բրյուսելում են մեկտեղվել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 երկրների ներկայացուցիչները: Թեման Անկարայի հակազդեցությունն է «Իսլամական պետությանն» ու քուրդ զինյալներին: Թուրքիան արտակարգ համաժողովի գումարումը բացատրել է երկրի անվտանգությանն անմիջական սպառնալիքով: Ամերիկյան և թուրքական պատվիրակները համաձայնեցրել են թուրք-սիրիական սահմանի երկայնքով իսլամական ահաբեկիչների դեմ պայքարի ծրագիրը:
Հուլիսի 30-ին էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բարձրաստիճան զինվորականները կմեկտեղվեն կանադական Քվեբեկում՝ քննարկելու կոալիցիոն օդուժի գործողությունների արդյունավետությունը: