Գիտնականները լրացուցիչ մեկ վայրկյան են նվիրում անվերջ շտապող, բայց այդպես էլ ոչինչ չհասցնող մարդկանց:
Գիտնականները լրացուցիչ մեկ վայրկյան են նվիրում անվերջ շտապող, բայց այդպես էլ ոչինչ չհասցնող մարդկանց: Իրականում օրվա մեջ 25-րդ ժամ երազող խիստ զբաղվածները թող չշտապեն ուրախանալ: Այդ լրացուցիչ վայրկյանը պարզապես երկրի պտույտի անհամաչափությունն է ուղղում:
Լրացուցիչ վայրկյանը, որը վերացնում է երկրի անհամաչափ պտույտի պատճառով ատոմային և աստղագիտական ժամանակների միջև տարբերությունները, համաշխարհային ժամանակին ավելացվել է 2012-ի հունիսի 30-ին: Այս որոշումն ընդունվել է Երկրի պտույտի միջազգային ծառայության կողմից: Աստղադիտարանի չափումները ցույց են տվել, որ Երկրի պտույտն այժմ հետ է մնում ատոմային ժամանակից օրական մոտավորապես 1 միլիվայրկյան:
Գիտնականները, սակայն, մինչև այժմ էլ վիճում են: Մի մասը կտրականապես դեմ է լրացուցիչ վայրկյանի ավելացմանը, մյուսները կարծում են, որ 20-30 տարի հետո այդ վայրկյանը կվերածվի րոպեի ու կխախտի մարդկության գիշերվա և ցերեկվա ընկալումը:
Մանրամասները՝ տեսանյութում