«Առավոտ լուսո» ծրագրի լրագրողներ Անի Հակոբյանն ու Լիլիթ Բարսեղյանը որոշեցին յուրացնել իսպանական պար:
«Առավոտ լուսո» ծրագրի լրագրողներ Անի Հակոբյանն ու Լիլիթ Բարսեղյանը որոշեցին յուրացնել իսպանական պար: Կրքոտ ու կրակոտ պարափնջից ընտրեցին ամենադժվարը՝ պասադոբլը: Նրանցից պահանջվեց ընդամենը 50 րոպե՝ յուրացնելու համար պարի հիմնական շարժումները: Այդ հարցում նրանց օգնեց պարուսույց Հարություն Թոփալիդիսը:
Նկարահանման ավարտին լրագրողները խոստովանեցին՝ պասադոբլը զգացողություն է, ընդգծված խստություն, կրակոտ խառնվածք և մեծ կիրք: Բայց այս ամենի հիմքում պարային չոր ու հստակ հաշվարկ է: Պասադոբլ լավ պարելու համար հատակը ոտքերիդ տակ պետք է ամուր զգաս, քանի որ զգացողությունները քեզ անընդհատ վեր են բարձրացնում:
Մանրամասները՝ տեսանյութում