Փարիզում` Սենա գետի ափին, բացվել է ամենամյա «Փարիզի Լողափը»։
Փարիզում` Սենա գետի ափին, բացվել է ամենամյա «Փարիզի Լողափը»։ Այս տարի արդեն 14-րդ սեզոնը նշող լողափը հիմնադրել է 2002-ին նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեն։ Լողափը հագեցված է բոլոր հարմարություններով, հատուկ լողափի համար բերված 5 000 տոննա ավազով, 550 լողափի աթոռներով, հովհարներով և արմավենիներով: «Փարիզի Լողափն» իր այցելուներին առաջարկում է նաև մի շարք սպորտային, մշակութային և զվարճանքի ծառայություններ և միջոցառումներ:
Լողափում տեղադրված են ջրային շիթեր, որտեղ մարդիկ կարող են հովանալ, այցելուները կարող են զբաղվել նաև բեյբի-ֆութով, լողափի վոյելբոլով, բասկետբոլով: Ցանկացողների համար կազմակերպվում են պարային դասընթացներ հենց լողափին: Գործում է նաև երեխաների զարգացման կենտրոն, գրադարան, որտեղից այցելուները կարող են գրքեր վերցնել և ընթերցել լողափին։
Մանրամասները՝ տեսանյութում