Սյուզաննայի գործած ամեն գորգ մի գաղտնիք է պարունակում, մշակույթի ու պատմության մի պատառիկ:
Գորգի նկարիչ, գորգագործ Սյուզաննա Ավետիսյանը 5-րդ կուրսում գործեց իր առաջին գորգը՝ դիպլոմային աշխատանքն էր: Նա շատ է ուսումնասիրել գորգագործության պատմությունը, կարդացել, փորփրել ու գործելու հնարամիտ լուծումներ գտել:
Հայկական գորգերի տեսակներն այնքան շատ են, որ արվեստն ու արհեստը տարիների ընթացքում մի ամբողջ գիտություն են դարձել:
Սյուզաննայի գործած ամեն գորգ մի գաղտնիք է պարունակում, մշակույթի ու պատմության մի պատառիկ: Գորգագործության մեջ ամեն ինչ ֆիզիկայի պես բարդ է, բայց՝ տրամաբանական: Թելն ընտրելուց սկսած, մինչեւ հանգույց անելը՝ ճիշտ հաշվարկ է պետք:
Մանրամասները՝ տեսանյութում