Գլխավոր թիրախը եղել է սահմանամերձ Զոր Մագհար գյուղը, որը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքում:
Գլխավոր թիրախը եղել է սահմանամերձ Զոր Մագհար գյուղը, որը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքում:
Նախորդ օրը թուրքական օդուժը ռմբահարել էր ԻՊ-ի և քրդական խմբավորումների դիրքերը Իրաքի հյուսիսում: Անկարայի պարզաբանմամբ, այդպիսով իրենք պատասխանում են վերջին օրերին թուրքական քաղաքներում կատարված մի շարք ահաբեկչություններին, որոնց պատասխանատվությունը թուրքական ղեկավարությունը բարդում է ինչպես իսլամիստների, այնպես էլ քուրդ զինյալների վրա:
Ռմբահարվել են Սիրիայում իսլամիստների դեմ կռվող քրդական ինքնապաշտպանական ուժերի թիրախները, ինչը զայրացրել է ինչպես Թուրքիայում ապրող, այնպես էլ Սիրիայում պայքարող քրդերին: Թուրքիայի հարակից շրջաններում և երկրի ներսում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով ՆԱՏՕ-ն թուրքական իշխանության խնդրանքով երեքշաբթի հրավիրելու է արտահերթ նիստ:
Մանրամասները՝ տեսանյութում