Շաբաթ օրը Երեւանի Բուսաբանական այգում բռնկված խոշոր հրդեհն իր ծավալով աննախադեպ է համարվում։
Շաբաթ օրը Երեւանի Բուսաբանական այգում բռնկված խոշոր հրդեհն իր ծավալով աննախադեպ է համարվում` այրվել է ընդհանուր առմամբ մոտ 15 հա տարածք, հիմնականում` նոր տնկիներ: Այգու տնօրենը բացատրում է, որ այս հատվածը ոռոգել չեն կարողանում, բուսաբանական այգին 80 հա է, հազիվ գիտական հավաքածուների, կոլեկցիոն հատվածն են ջրում, չոր, չջրվող տարածքում հրդեհներ այս ամիսներին հաճախ են բռնկվում։ Վերջին հրդեհն իր ծավալով աննախադեպ էր՝ փաստում են այգու հին աշխատողները։
Բուսաբանության ինստիտուտը ակադեմիայի կազմում է գործում, տարեկան ստանում է 110 մլն դրամ։ Ակադեմիական որոշ ինստիտուտներ ավելին են ստանում, այն դեպքում, երբ այստեղ, գիտական աշխատանքից բացի, նաև խնամքի կարոտ 80 հա կա, որ ենթադրում է պահակներ, այգեգործներ, բանվորներ, ոռոգման անխափան ջուր։ Այս ամենին մոտ 30 մլն է տրամադրվում: Տարածքը հսկում են ընդամենը երկու պահակներ, այգին միայն 5 կմ ցանկապատ ունի: Հսկողությունը ոստիկաններին վստահելու գումար չկա։
Մանրամասները՝ տեսանյութում