Համահայկական խաղերը ստացան վեհափառ Հայրապետի օրհնանքը:
Համահայկական խաղերը ստացան վեհափառ Հայրապետի օրհնանքը: 1999-ից մեկնարկած և «միասնություն սպորտով» խորագիրը կրող համահայկական խաղերը հայրենիքում տարիներ շարունակ միավորել են աշխարհասփյուռ բազմաթիվ հայորդիների։ Խաղերը նրանց հնարավորություն են տվել ինչպես ինքնադրսևորվել տարբեր սպորտաձևերում, այնպես էլ հայրենիքի կարոտն առնել: Ի դեպ, նրանցից շատերը համահայկական խաղերի առթիվ առաջին անգամ են լինում հայրենիքում:
Այս տարի համահայկական խաղերն ավելի լայն ընդգրկում են ստացել. մասնակիցները թիվը ռեկորդային է, միջոցառումների անցկացման շրջանակն ընդլայնվել է՝ իր մեջ ներառելով Հայաստանի մի շարք քաղաքներ, ինչպես նաև Արցախն ու Սփյուռքը:
Համահայկական 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձեւ:
Մանրամասները՝ տեսանյութում