Շաբաթ օրն անսովոր մարդաշատ էր հայ աշուղական արվեստի մեծագույն վարպետի ծննդավայրը` Կարզախը:
Շաբաթ օրն անսովոր մարդաշատ էր հայ աշուղական արվեստի մեծագույն վարպետի ծննդավայրը` Կարզախը: Աշուղ Ջիվանու 169-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը հետևեց աշուղի տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը: Տոնական օրը մեկնարկեց Սուրբ Կարապետ Եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ պատարագով, այնուհետև հյուրերը շտապեցին Կարզախի կիասմութ այն տուը, որտեղ ծնվել էր աշուղական երգի մեծ վարպետը, Սերովբե Ստեփանի Բանգոյանը, հետագայում՝ Սերոբ Լեւոնյան, իսկ Հայաստանին ու Վրաստանին հայտնի ու սիրելի աշուղ Ջիվանին:
Սաթենիկ և Սպարտակ Բանգոյանները՝ աշուղի տոհմածատի շառավիղները, տարիներ առաջ տունը գնելով՝ այսօր նվիրաբերեցին համայնքին, որտեղ կբացվի Ջիվանու տուն-թանգարանը՝ դառնալով Կարզախի այցեքարտը: Տուն-թանգարանի հիմնարկեքի արարողությունը կատարվեց ձեռամբ Սամխցե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի:
Մանրամասները՝ տեսանյութում