Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց շինհրապարակ և ամենայն մանրամասնությամբ ծանոթացավ նոր համալիրի կառուցվածքին ու ընձեռվելիք հնարավորություններին:
Տարեվերջին կավարտվի ՀՀ հյուսիսային հարևանի հետ ամենաարդիական սարքավորումներով հագեցած մաքսակետի շինարարությունը: Բագրատաշենի՝ հայ-վրացական սահմանադուռը պատասխանատուները խոստանում են դարձնել անճանաչելի: Շինաշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցով, մեքենաների թողունակությունը մեծացվում է, մի խոսքով՝ արվում է ամեն ինչ, որպեսզի դեպի երկիր ու նրանից դուրս տեղաշարժվելը դառնա հարմարավետ, առանց հերթերի ու խոչընդոտների: Շինարարությունը պայմանագրի համաձայն, նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 15-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց շինհրապարակ և ամենայն մանրամասնությամբ ծանոթացավ նոր համալիրի կառուցվածքին ու ընձեռվելիք հնարավորություններին: Մեքենաները որտեղի՞ց կմոտենան, մարդիկ ինչպե՞ս կանցնեն սահմանը, բեռներն ի՞նչ պայմաններում կպահպանվեն մինչև մաքսազերծումը և վերջապես առգրավված ապրանքներն ո՞ւր կուղարկվեն՝ ամեն ինչ ներկայացվեց վարչապետին:
Մանրամասները՝ տեսանյութում