Առաջին ալիքի նկարահանող խումբը երիտասարդ Ռոբերտին գտավ 4-րդ զանգվածում, որտեղ և նկարիչը բնակվում է:
Երևանի դատարկ պատերը պարբերաբար նկարազարդող երիտասարդ «ռայթեր» Ռոբերտ Նիկողոսյանը հասցրել է գտնել կիսակառույց, լքված և մոռացության մատնված բազմաթիվ պատեր և դրանց կենդանություն հաղորդել:
Ռոբերտի աշխատանքներին կարող ենք հանդիպել քաղաքի ամենատարբեր հատվածներում՝ Նորքի զանգվածներից մինչև քաղաքի կենտրոնի լքված կամ կիսակառույց շինությունների պատեր: Նկարիչը ինքն է ընտրում ներշնչման վայրը և պատկերում հայ մեծերի դիմանկարները: Ռոբերտն իր հերոսներին տեսնում է յուրովի՝ Մհեր Մկրտչյանը փոքր-ինչ տխուր է, Սոս Սարգսյանն ինչ-որ բանից, այնուամենայնիվ, մտահոգ, Պարույր Սևակն էլ՝ ինպես միշտ՝ խորհրդավոր ժպտում է։
Առաջին ալիքի նկարահանող խումբը Ռոբերտին գտավ Նորքի 4-րդ զանգվածում, որտեղ և նկարիչը բնակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում