Մարզի սահմանամերձ բնակավայրերում ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր:
Աշխատանքային այցով հուլիսի 24-ին Տավուշի մարզում էր Նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզի սահմանամերձ բնակավայրերում ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր:
Վերակառուցման մեծածավալ աշխատանքներից հետո սահմանամերձ Բերդ քաղաքում պետության ղեկավարի մասնակցությամբ շահագործման հանձնվեց հիմնանորոգված հիվանդանոցի շենքը: Ծրագրի իրականացումը բխում է երկրի ղեկավարի՝ մարզերի համաչափ զարգացման վերաբերյալ նախընտրական դրույթներից:
Նախագահը մասնակցել է նաեւ Վերին Կարմիր Աղբյուրի մանկապարտեզի բացմանը, ծանոթացել Չորաթանի «Տավուշ տեքստիլ» ընկերության գործարկման մեկնարկային աշխատանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում