Երիտասարդները Նախագահին պատմել են իրենց մտահղացումների, Հայաստանի հետ կապված հետագա ծրագրերի մասին:
Տավուշի մարզ հանրապետության Նախագահի այցը մեկնարկել է Դիլիջանից: Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպեց «Լույս» հիմնադրամի շուրջ 200-հոգանոց համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ, կրթաթոշակառուներ, շրջանավարտներ, նոր ուսանողներ, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցներ:
Հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում: Աշխարհի տարբեր բուհերում ուսանող երիտասարդները Նախագահին պատմել են իրենց մտահղացումների, Հայաստանի հետ կապված հետագա ծրագրերի մասին:
«Արագ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ ստանա ավելի լավ կրթություն, քան նախորդը, լինի ավելի խելացի, ավելի շատ ինֆորմացված եւ ավելի գրագետ որոշումներ կայացնի»,- «Լույս»-ի համայնքի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում