Թատերաշրջանը սեպտեմբերին կբացի հայ-վրացական համատեղ նախագծի շրջանակում բեմադրվող «Բարեւ, մամա» ներկայացումը:
Գյումրիում արդեն նախապատրաստվում են թատերական աշնանը: Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պատրաստվում են հոբելյանական 150 -րդ թատերաշրջանի բացմանը:
Թատերաշրջանը սեպտեմբերին կբացի հայ-վրացական համատեղ նախագծի շրջանակում բեմադրվող «Բարեւ, մամա» ներկայացումը:
Աճեմյանցիներն այս տարի նաեւ Շեքսպիր կբեմադրեն, իսկ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում թատերասերները Արշիլ Գորկու կյանքի պատմությանը կծանոթանան:
Հոբելյանական 150-րդ թատերաշրջանի անակնկալներից մեկն էլ Մհեր Մկրտչյանի անվան պատանեկան թատրոնի ստեղծումն է՝ սեփական բեմով ու դահլիճով: Թատրոնի բացումը տեղի կունենա մոտ ապագայում:
Մանրամասները՝ տեսանյութում