Թուրքիայի օդուժի երեք F-16 կործանիչներ ռմբահարել են «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը Սիրիայի տարածքում:
Թուրքիան առաջին անգամ ակտիվ գործողություններ է սկսել Սիրիայում ամրացած «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Թուրքիայի օդուժի երեք F-16 կործանիչներ ռմբահարել են «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը Սիրիայի տարածքում: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ օդային հարվածների շնորհիվ արմատականների 4 հենակետ լիովին ոչնչացվել է:
Օդային հարձակումից բացի Անկարայի իշխանությունը նաև լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է անցկացնում երկրի ներսում: Երկրի վարչապետի խոսքով՝ օդանավերը Սիրիայի օդային սահմանը չեն խախտել, հարվածները հասցվել են թուրքական Քիլիս քաղաքի շրջանից:
Մանրամասները՝ տեսանյութում