• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած այցը պատմական էր. դեսպան Բաց հարթակ. ՀՀ վարչապետի... 20:50
Փոփոխությունների դուռը կբացվի կաթողիկոսի հեռանալով Փոփոխությունների դուռը կբացվի կաթողիկոսի հեռանալով 19:56
ԱԷՄԳ-ի ստուգումները հանգեցրել են արժեքավոր տեղեկատվության արտահոսքի. Արաղչի. «Հարևաններ» ԱԷՄԳ-ի ստուգումները հանգեցրել են... 19:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հեռուստատեսությունը՝ որպես ընտանեկան մասնագիտություն
Հասարակություն
10:0324 Հլս, 2015

Հեռուստատեսությունը՝ որպես ընտանեկան մասնագիտություն

Ծնողների մասնագիտությունը հաճախ ազդում է նաեւ երեխաների ապագա մասնագիտության ընտրության վրա:

Ծնողների մասնագիտությունը հաճախ ազդում է նաեւ երեխաների ապագա մասնագիտության ընտրության վրա: Ստիպողաբար կամ հետաքրքրասիրությունից դրդված՝ զավակները հաճախ հենց հայրերի ու մայրերի գործն են շարունակում: Հեռուստատեսության պարագայում այդ «հիվանդությունը» բուժում գրեթե չունի:

Նկարահանման տաղավարները, հեռուստակռունկներն ու կապույտ էկրանի առեղծվածը «ճահիճի» պես ձգում է տասնամյակներ շարունակ այստեղ աշխատած մարդկանց զավակներին: Մենք գտանք Առաջին ալիքի այն աշխատողներին, ում համար հեռուստատեսությունում լինելը ոչ միայն աշխատանք է, այլեւ ընտանեկան գործ: Չգրված օրենք է՝ ամեն առավոտ տնից գոնե մեկը պետք է բարձրանա Նորքի բարձունք՝ Գեւորգ Հովսեփյան 26:

Մուշեղ Մինասյան, ռեժիսոր (ռեժիսոր Արթուր Մինասյանի եւ հաղորդավար Վերա Մինասյանի որդին) 


«Հանրայինում աշխատում եմ 1989-ի սեպտեմբերի մեկից: Հայրս՝ Արթուր Մինասյանը, դեռ 1960-ականներից այստեղ էր: Ռեժիսորի ասիստենտից հասել էր մինչեւ ուսումնական հաղորդումների գլխավոր ռեժիսորի պաշտոնին: Փոքր երեխա էի՝ ձեռքիցս բռնում, հետը բերում էր աշխատանքի: Մայրիկիս հետ էլ էի գալիս, մանկական հաղորդումների բաժնում հաղորդավար էր:

Պատկերացրեք՝ 10-12 տարեկան երեխա, ով ամեն օր տեսնում է Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին, թատրոնի ու կինոյի այլ հայտնի դեմքերի: Դպրոցն ավարտելուց հետո միանգամից եկա աշխատանքի: Ամենացածր պաշտոնում էի՝ 3-րդ կարգի ռեժիսորի ասիստենտ: Մեկ տարի աշխատելուց հետո ընդունվեցի Մանկավարժական ինստիտուտի կինոյի եւ ֆոտոյի բաժինը: Հորս աշխատելու տարիներից շատ բան է փոխվել այստեղ, բայց մթնոլորտը միշտ նույնն է՝ մեղվի փեթակ հիշեցնող շենքն անդադար աշխատում է»:

Արթուր Մինասյանը (աջից) լրագրող եւ հաղորդավար Ռոբերտ Մավիսակալյանի հետ


Մելիք Մայիլյան, ռեժիսոր (հաղորդավար Սոս Մայիլյանի եւ ռեժիսոր Սեդա Մայիլյանի որդին)


«Հայրս 1949-ից ռադիոյի հաղորդավար էր: Երբ որոշում կայացվեց հեռուստատեսություն հիմնել, հաղորդավարների հիմնական մասին՝ այդ թվում հայրիկիս, հրավիրեցին ռադիոյից: Հետո արդեն մայրս էր աշխատում այստեղ որպես ռեժիսոր:

Տանն ամեն օր լսում էի հեռուստատեսության մասին ու մտովի պատկերացնում այդ մեծ շենքը, որտեղ մարդիկ օրնիբուն աշխատում են: Տնտեսագետի մասնագիտությունն ընտրեցի, համալսարան ընդունվեցի, բայց սիրտս այստեղ էր: Բանակից հետո մայրս ասաց, որ ռեժիսորի ասիստենտի տեղ կա, ընդունեցին ու մինչ օրս հեռուստատեսությունում եմ»:

Հաղորդավար Սոս Մայիլյան


Ռեժիսոր Սեդա Մայիլյան


Արման Պետրոսյան, բեմադրող օպերատոր (օպերատոր Բորիս Պետրոսյանի որդին)


«Հայրս՝ Բորիս Պետրոսյանը, հեռուստաընկերության գլխավոր օպերատորն էր: Հեռուստատեսային աշխատանքը կադրից այն կողմ միշտ ավելի շատ էր հետաքրքրում ինձ:

Մեր տունը հեռուստաընկերության օպերատորների հավաքատեղին էր, ես ու եղբայրս՝ Երվանդը, լսում էինք զրույցները կադրի, օպերատորական աշխատանքի ու տեսախցիկների մասին: Ուզած-չուզած ցանկություն էր առաջացել լինել այդ աշխարհում: Հիմա երկուսս էլ այստեղ ենք, աշխատում ենք որպես բեմադրող օպերատորներ»:

Օպերատոր Բորիս Պետրոսյան


Մերուժ Խաչիկօղլյան, հնչյունային օպերատոր (օպերատոր Էդուարդ Խաչիկօղլյանի որդին)


«Մեր ընտանիքի մեծ մասն աշխատել է հեռուստատեսությունում: Ես, քույրս ու եղբայրս ընտրեցինք հորս ճանապարհը: Հիմա միայն ես եմ մնացել: Մթնոլորտը դեռ վաղուց ձգում էր ինձ, հայտնվում ես «ճահճում» ու չես կարողանում դուրս գալ:

Հայրս հեռուստատեսության առաջին օպերատորներից էր, ու չեմ հիշում մի օր, որ հոգներ կամ դժգոհեր աշխատանքից: Նույն բնավորությունն ունեմ նաեւ ես՝ հեռուստատեսությունը հանգստի ժամանակ չունի»:

Օպերատոր Էդուարդ Խաչիկօղլյան


Էմիլ Սարգսյան, ռեժիսորի ասիստենտ (սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանի որդին)


«Քանի որ հայրս 1970-ականներից սպորտի աշխարհում էր, ֆուտբոլով էի զբաղվում, հետո՝ ձյուդոյով: Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, այնուհետեւ անցել 6-ամսյա կուրսեր՝ օպերատորական գործ եւ ռեժիսուրա մասնագիտություններով ու մտել հեռուստատեսային աշխարհ:

Առաջին անգամ 8-9 տարեկանում եմ եղել այստեղ: 2003-ից անցել եմ աշխատանքի՝ արդեն 12 տարի: Ինձ հեռուստատեսությունում գրավում է անմիջական մթնոլորտն ու կոլեկտիվը: Հայրիկի աշխատանքն այս տարիների ընթացքում չափանիշ է եղել ինձ համար, փորձել եմ ոչ մի վրիպում կամ բացթողում չունենալ»:

Սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյան

Շանթ Թադեւոսյան, օպերատոր (հնչյունային ռեժիսոր Լեւոն Թադեւոսյանի որդին)


«Դեռ դպրոցական երեխա էի, երբ հայրս աշխատում էր հեռուստատեսությունում որպես հնչյունային ռեժիսոր: Հայրիկի հետ հաճախ ռադիոյում էի լինում, ձայնագրում էր նվագախմբերի կատարումները, հետո սկսեցի նաեւ հեռուստատեսություն գալ, ծանոթանալ տարբեր մասնագիտությունների նրբություններին: Սովորեցի Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի օպերատորական բաժնում: 2004-ից Առաջին ալիքում եմ»:

Կենտրոնում` հնչյունային ռեժիսոր Լեւոն Թադեւոսյանը


Արսեն Գեւորգյան,  ինժեներ (ինժեներ Միշիկ Գեւորգյանի որդին) 


«Մոտ 25 տարի աշխատում եմ հեռուստատեսությունում: Շարժական հեռուստակայանի ինժեներ եմ: Հայրս 60-ականներից էր այստեղ ու ինձ էլ, կարելի է ասել, «ներքաշեց» իր մասնագիտության մեջ:

«Պտուղը ծառից հեռու չի ընկնում» արտահայտությունը ճիշտ ինձ համար է, տասնամյակների ընթացքում լիովին յուրացրեցի նրա գործը, նրա մահից հետո պարտականություններն ամբողջովին ես եմ կատարում»:

Աջից` ինժեներ Միշիկ Գեւորգյանը


Սվետլանա Իսկանդարյան, ինժեներ (ինժեներ Լյուդմիլա Գեւորգյանի դուստրը)


«Կես տարեկան եմ եղել, երբ մայրս հեռուստատեսությունում ընդունվել է աշխատանքի: 1971-ի փետրվարից հերթափոխի ինժեներ էր: Ես էլ ցանկացա դառնալ ռեժիսոր, բայց չստացվեց, երիտասարդ աղջիկ էի, թույլ չտվեցին միայնակ մեկնել Լենինգրադ սովորելու: Ընդունվեցի Պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետ ու դեռ չավարտած անցա աշխատանքի:

Պայուսակիս մեջ շրթներիկի ու հայելու կողքին փոքրիկ պտուտակահան կար, որով կարգավորում էինք տեսախցիկի աշխատանքը: Ընկերուհիներս ծիծաղում էին, ես՝ հպարտանում իմ աշխատանքով, որից անբաժան եմ մինչ օրս: Մայրս, ի դեպ, մինչ օրս աշխատում է, քույրս էլ է հեռուստատեսությունում որպես հնչյունային ռեժիսոր»:

Լիլիթ Իսկանդարյան, հնչյունային ռեժիսոր (ինժեներ Լյուդմիլա Գեւորգյանի դուստրը, Սվետլանա Իսկանդարյանի քույրը)


«Հանրայինում եմ 1985-ի դեկտեմբերից: Սկսել եմ ամենացածր պաշտոնից, մեխանիկ էի: Երկու-երեք տարի անց արդեն հնչյունային ռեժիսորի ասիստենտ էի, հետո` ռեժիսոր: Երբ ընդունվում էի ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը, չէի մտածում, որ մի օր կհայտնվեմ հեռուստատեսությունում ու ամբողջ կյանքս կկապեմ այս աշխարհի հետ:

Մայրս ու քույրս այստեղ են աշխատում, արդեն երեք տասնամյակ մեր հանդիպման վայրը հեռուստատեսությունն է: Մարդիկ զարմանում են` բոլորը գործից դուրս են հանդիպում ընտանիքի անդամներին, մենք` աշխատանքի վայրում»:

Աջից առաջինը` Սվետլանա եւ Լիլիթ Իսկանդարյաններ մայրը` Լյուդմիլա Գեւորգյանը

Զարուհի Ռշտունի, լուրերի մեկնաբան (ռեժիսոր Սուրեն Ռշտունու դուստրը) 


«Մանկուց եղել եմ հեռուստատեսությունում: Հայրիկի հետ գալիս էի աշխատանքի, մասնակցում տարբեր հաղորդումների և նկարահանումների: Անկախ ամեն ինչից` կապված էի հեռուստատեսության հետ ու անընդհատ ցանկանում էի այստեղ գալ: Չնայած դրան` ընտրեցի լեզվաբանի մասնագիտությունը, սովորեցի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

Երկրորդ մասնագիտություն ընտրելը ճակատագրական դարձավ: Լրագրողի որակավորումը թույլ տվեց գալ հեռուստատեսություն: Սկզբում աշխատում էի որպես լրագրող, հետո` լուրերի մեկնաբան: Հնչեղ ու տարբերվող ազգանունս միանգամից մատնում է` Սուրեն Ռշտունու դուստրն եմ: Դա ավելի է պարտավորեցնում աշխատանքս գերազանց կատարել ու բարձր պահել հայրիկի պատիվը»:

Ռեժիսոր Սուրեն Ռշտունի

Գևորգ Մատինյան (տեխնիկական համալիրի պետ, կրկնօրինակման ռեժիսոր Մարինե Բլբուլյանի որդին)

 

Դպրոցական տարիներին մայրիկի հետ հաճախ էի գալիս հեռուստատեսություն, մասնակցում հաղորդումների ստեղծման գործընթացին։ Հեռուստաարտադրանքի պատրաստումը հոգեհարազատ դարձավ, մեծ սեր ունեի տեխնիկայի հանդեպ։ Հենց այդ էր նաև ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու պատճառը։ 2009-ից Առաջին ալիքում եմ։ 

Կրկնօրինակման ռեժիսոր Մարինե Բլբուլյան

 

Դիտումների քանակ1220
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հեռուստատեսությունը սկսվում է այգուց 17:0021 Մայ, 2015 Հեռուստատեսությունը սկսվում է այգուց Հասարակություն
  • Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն արժանացավ հուշամեդալի եւ պատվոգրի 17:1728 Ապր, 2015 Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն արժանացավ հուշամեդալի եւ պատվոգրի Մշակույթ
Հիմա եթերում
Լրահոս
  • Պետություն-համայնք-մասնավոր գործակցությամբ վերանորոգվում է Սերսի եկեղեցին 00:5919 Դեկ, 2025
  • 2025-ին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների 37.4 տոկոսը էլեկտրամոբիլ է. չորս տարում պահանջարկն աճել է 00:3419 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին 00:0719 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը տևեց վեց ժամ. քննարկում ենք թեկնածություններ. վարչապետ 23:4718 Դեկ, 2025
  • Լարված իրավիճակ Մայր տաճարի դրսում՝ Գարեգին Բ-ի հեռացման պահանջով 23:2418 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 19-ի եղանակային կանխատեսումները 23:1818 Դեկ, 2025
  • Աբովյանի 2-րդ նախկին համայնքապետն է մեղադրյալ. նա վերականգնել է պատճառված վնասից 49 մլն դրամը 23:0018 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել 22:4518 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսներն ավելի լավն են նրանով, որ ընդունում են՝ եկեղեցին բարենորոգման կարիք ունի. Փաշինյան 22:3318 Դեկ, 2025
  • VAZ-ը բախվել է PAZ-ին․ տուժածներ կան 22:2118 Դեկ, 2025
  • «ՖԵՍՏԻՎԱՌ». առաջին անգամ ձմռանը 22:0718 Դեկ, 2025
  • Հարցազրույց Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ 22:0318 Դեկ, 2025
  • Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. Նարեկ Սարգսյան 22:0018 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են 2026 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը 21:5718 Դեկ, 2025
  • «Վեգա Ուորլդ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 702 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:3118 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։00-ի դրությամբ 21:0918 Դեկ, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Աղոթք տաճարի ներսում, պահանջներ՝ դրսում․ օրը Էջմիածնում 21:0018 Դեկ, 2025
  • Հայկաձոր գյուղում անասնակեր է այրվել. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա 20:4918 Դեկ, 2025
  • Հակոբ Արշակյանը ԵՊՀ-ում մասնակցել է Mini MBA ծրագրի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը 20:4518 Դեկ, 2025
  • Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի. Արայիկ Հարությունյան 20:3918 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3318 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 18. 2025 20:2218 Դեկ, 2025
  • 2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիր 20:1718 Դեկ, 2025
  • Բուժաշխատողները՝ արյան դոնորներ. էստաֆետը փոխանցվեց ՏՏ մասնագետներին 20:1218 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.12.2025 20:0718 Դեկ, 2025
  • Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյան 19:5618 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա 19:4818 Դեկ, 2025
  • Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն Հախվերդյանին 19:4118 Դեկ, 2025
  • Կայացել է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը 19:3718 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Ալի Քերիմլիին 19:3218 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը Ռադմիլա Շեկերինսկային ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները 19:2518 Դեկ, 2025
  • Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը 19:2218 Դեկ, 2025
  • Սևանում ապօրինի ձկնորսության դեպքերը նվազել են, սիգի պաշարները՝ ավելացել 19:1318 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը և ՄԹ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 19:0418 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ինչ իրավիճակ է Մայր Աթոռում. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում | 18.12.2025 19:0018 Դեկ, 2025
  • Ադրբեջանը երկաթուղով Հայաստան 22 վագոն նավթամթերք կարտահանի. APA 18:5718 Դեկ, 2025
  • Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով 18:4818 Դեկ, 2025
  • ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով. Միրզոյան 18:3918 Դեկ, 2025
  • Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը 18:3718 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսները նամակ են ուղարկել քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը 18:2518 Դեկ, 2025
  • Կապահովվի մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու գործընթացը 18:1718 Դեկ, 2025
  • Կապահովվի Ամիրյան փողոցի երկկողմանի մայթերի լիարժեք վերականգնումը 18:0318 Դեկ, 2025
  • Պետությունը հասունանում է, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ և թշնամիներ. Նիկոլ Փաշինյան 17:5018 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղարը և ՄԹ պետնախարարը վերահաստատել են ՀՀ-Ադրբեջան հաղորդուղիների բացման կարևորությունը 17:3918 Դեկ, 2025
  • Դավիթ Կարապետյանը և Սալվա Նակուզին ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր 17:2718 Դեկ, 2025
  • ՄԹ դեսպանը հետաքրքրվել է 2026-ին սպասվող ընտրություններին ընդառաջ ԿԸՀ աշխատանքների մասին 17:1818 Դեկ, 2025
  • Քննարկվել են «Արհեստական բանականությունը՝ ուսուցչի օգնական գործիք» բազային դասընթացի ծրագրին վերաբերող հարցեր 17:0718 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Ինչ իրավիճակ է Մայր Աթոռում. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնում | 18.12.2025 17:0018 Դեկ, 2025
  • Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ստվերային նավատորմի լցանավերի դեմ 16:5418 Դեկ, 2025
  • Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը. Փաշինյան 16:3918 Դեկ, 2025
  • Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան 16:3418 Դեկ, 2025
  • ԱՄՆ Սենատը հաստատել է 2026 թվականի ռազմական բյուջեն 16:2918 Դեկ, 2025
  • Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է 16:1818 Դեկ, 2025
  • Բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը․ ՆԳ նախարարի տեղակալ 16:1218 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 16:1118 Դեկ, 2025
  • Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում 16:0418 Դեկ, 2025
  • Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար 16:0018 Դեկ, 2025
  • Նոր ապրանքների դրոշմավորում՝ QR-ով. մեկնարկը՝ հունվարից 15:4318 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 15:2418 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Բացառում եմ Էջմիածնում սպասվող հավաքի ընթացքում որևէ բախում. վարչապետ | 18.12.2025 15:0018 Դեկ, 2025
  • Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին 14:5218 Դեկ, 2025
  • Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան 14:4618 Դեկ, 2025
  • Թրամփն առողջապահական նոր ծրագիր է առաջարկել ամերիկացիներին 14:4418 Դեկ, 2025
  • Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն. Փաշինյան 14:4018 Դեկ, 2025
  • Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդիրը 14:3818 Դեկ, 2025
  • Վանաձորում գտնվող մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ-ի հաշվեկշռում. մանրամասներ 14:3318 Դեկ, 2025
  • ՌԴ գործընկերներին խնդրել եմ ամբողջապես վերականգնել Երասխից Նախիջևան և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման երկաթուղին. Փաշինյան 14:3018 Դեկ, 2025
  • КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի. վարչապետը՝ Գարեգին Բ-ի եղբոր մասին 14:2418 Դեկ, 2025
  • Սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը. APA 14:1818 Դեկ, 2025
  • Հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ. Փաշինյանը՝ Կճոյանին տեղապահ նշանակելու մասին 14:0318 Դեկ, 2025
  • Բետոնախառնիչ բեռնատարի վարորդը տուգանվել է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 13:5318 Դեկ, 2025
  • 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում. վարչապետ 13:3818 Դեկ, 2025
  • 175 մլն 360 հազար դրամ կհատկացվի միջազգային աճուրդից հայկական բացառիկ մշակութային արժեք ձեռք բերելու համար 13:3618 Դեկ, 2025
  • Թրամփը քննադատել է Բայդենին «երկրում խառնաշփոթ ստեղծելու» համար 13:3118 Դեկ, 2025
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:2418 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղարը ՄԹ վարչապետի խորհրդականի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը 13:2218 Դեկ, 2025
  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվի 13:1118 Դեկ, 2025
  • Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 13:0618 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | ՀԱԵ խորացող ճգնաժամ․ 10 եպիսկոպոսները վիճարկում են ԳՀԽ գործունեության օրինականությունը 13:0018 Դեկ, 2025
  • Դատախազության հայցերի բավարարման արդյունքում Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացվեց շուրջ 6 միլիոն դոլար կադաստրային արժեքով 7 գույք 12:5918 Դեկ, 2025
  • Փաշինյանը՝ կանխիկ առևտրի, բջջային հեռախոսնների ներկրման և համայնքներում սուբվենցիոն ծրագրերի մասին 12:5818 Դեկ, 2025
  • Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն 12:3618 Դեկ, 2025
  • Էրդողանը Պուտինի հետ քննարկել է С-400 համակարգերի վերադարձը՝ F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Bloomberg 12:3218 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր 12:2618 Դեկ, 2025
  • Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, երկնիշ աճերը պահպանվում են. ՊԵԿ նախագահ 12:2018 Դեկ, 2025
  • 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 12:1718 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը 11:4918 Դեկ, 2025
  • «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցները 11:3518 Դեկ, 2025
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին 11:1718 Դեկ, 2025
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0018 Դեկ, 2025
  • Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ Կատարի Էմիրին 10:4618 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքում դեկտեմբերի 18-ին 10:4118 Դեկ, 2025
  • Հիմնովին վերանորոգվում են Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի մասնաշենքերը 10:3218 Դեկ, 2025
  • Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով, աննախադեպ ցուցանիշ է. ՊԵԿ նախագահ 10:2018 Դեկ, 2025
  • Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին 10:1018 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Ռուսաստանի համար միշտ ավելի կարևոր է եղել և հիմա էլ կարևոր է Ադրբեջանը. փորձագետ 10:0018 Դեկ, 2025
  • Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի. հասցեներ 09:4918 Դեկ, 2025
  • Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ-ն հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից 09:3218 Դեկ, 2025
  • Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ 09:2518 Դեկ, 2025
  • Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները 09:0418 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015