Հավակնոտ ծրագրի իրագործողը շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն է:
Արցախի Քաշաթաղի շրջանի Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման կետում նախատեսված է բավականին խոշոր ջրամբարի կառուցում: Նախաձեռնությունը Արցախի կառավարությանն է:
Հավակնոտ ծրագրի իրագործողը շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն է: Ջրերը հայկական երկու հանրապետությունների ամենախոշոր փոքր ՀԷԿ-երից մեկն են գործարկելու: Ջրամբարը կծառայի նաեւ Քաշաթաղի շրջանում ոռոգման համակարգի ընդլայնմանը:
Արցախում մի քանի տասնյակ մլրդ դրամի ներդրումներ արած գործարարը խոշոր նախագիծը ֆինանսավորում է դարձյալ սահմանամերձ բնակավայրում: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ու սփյուռքահայ գործարարը տեղում ծանոթացել են նոր ջրամբարի կառուցման աշխատանքներին:
Մանրամասները՝ տեսանյութում