Աղթամարի եկեղեցին հայտնի ու նշանավոր է իր յուրօրինակ քանդակներով:
Վանա լճի Աղթամար կղզում գտնվող եկեղեցին հայ ճարտարապետության խոսող կոթողներից է։ Համաշխարհային ճարտարապետական այս մեծությունն իր մեջ ամփոփում է ժամանակաշրջանի ամբողջ մտածողությունը։ Այն կառուցվել է Մանվել ճարտարապետի ձեռքով:
Նրա մասին հիշատակումներ կա մատենգրության մեջ: Մանվելին ներկայացնում է Թովմա Արծրունի պատմիչը, ով գրել է Արծրունյաց տոհմի պատմությունը: Գագիկ Արծրունին հենց նրան է հանձնարարում կառուցել եկեղեցին:
Աղթամարի եկեղեցին հայտնի ու նշանավոր է նաեւ յուրօրինակ քանդակներով, որոնք ներկայացնում են միջնադարյան հոգեւոր եւ աշխարհիկ պատմությունները։
Մանրամասները՝ տեսանյութում