Փարիզ տեղափոխվելուց հետո եղել է Օռլեանի դքսի գրագիրը:
Գրողը որբացել է 4 տարեկանում, մանկությունն անցել է չքավորության ու կարիքի մեջ: Կրթություն քիչ է ստացել, փոխարենը շատ է սիրել ընթերցել, որի շնորհիվ էլ հաճախ տարեթվերը շփոթող Դյուման ճանաչել է մարդկանց, նրանց հոգեբանությունը, մտքերն ու բնույթը և գրել ամենահայտնի արկածային ստեղծագործությունները: Աշխատել է նոտարի գրագիր: Փարիզ տեղափոխվելուց հետո եղել է Օռլեանի դքսի գրագիրը:
Վեպերից ամենահայտնին, իհարկե, «Երեք հրացանակիրներ»-ն է, «Քսան տարի անց»-ը և «Վիկոնտ դը Բրաժելո»-ն: Նա վերցրեց թափառող թեմաներից մեկը, գրեց անվախ չորս ընկերոջ պատմությունն ու ստիպեց վեպին թափառել աշխարհով մեկ: Այն մինչ օրս տարբեր կինոշուկաների նոր նկարահանվող ֆիմլերի թեմա է: Անվախ ու ճարպիկ դ'Արտանյանը, սնափառ ու բարեհոգի Պորտոսը, խորամանկ ու գաղտնապահ Արամիսը, մեծահոգի ու խորաթափանց Աթոսը յուրաքանչյուր ընթերցողի ընկերն է եղել, և ընթեցողն էլ չորս ընկերոջ պես առաջնորդվել է` «Մեկը բոլորի և բոլորը՝ մեկի» նշանաբանով:
Մանրամասները՝ տեսանյութում