2014-ին երկրի վրա թափվել է 100 տ տիեզերական աղբ։
2014-ին երկրի վրա թափվել է 100 տ տիեզերական աղբ։ Նման ցուցանիշն առաջին րոպեներին տագնապ է առաջացնում: Բայց մասնագետները շտապում են հանգստացնել՝ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, գոյություն ունեն կայաններ, որոնք ուսումնասիրում են տիեզերքը, հայտնաբերում աղբը և դեպի երկիր դրա շարժման արագությունը:
Տիեզերական աղբը ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում: Աղբը կուտակվում է արբանյակների պատճառով, որոնք թռնում են տիեզերք ու այլևս չեն վերադառնում։ Առայժմ տիեզերական աղբը միայն հայտնաբերվում է, սակայն ամբողջ աշխարհում գիտնականներն աշխատում են այդ աղբը մաքրող սարքեր ստեղծելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում