Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դեռ պիտի մտնի խորհրդարան, անցնի քաղաքական ուժերի քննարկման փուլ:
Մայր օրենքի բարեփոխումների նախագծի շուրջ մամուլի ասուլիսում գնահատականներ են հնչեցրել ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն ու իրեն Սահմանադրության ճարտարապետ համարող Պարույր Հայրիկյանը:
Վերջինիս կարծիքով՝ առաջարկվող նախագծի բովանդակությունը չի շոշափում «քաղաքացի» ինստիտուտի իրավունքները, ազատություններն ու շահերի պաշտպանության մեխանիզմները: Կարինե Աճեմյանն էլ պնդել է, որ խորհրդարանական համակարգը գլոբալ փոփոխությունների կհանգեցնի քաղաքացու եւ պետության կյանքում:
Առջեւում, ըստ Կարինե Աճեմյանի, բավական երկարատեւ գործընթաց է: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դեռ պիտի մտնի խորհրդարան, անցնի քաղաքական ուժերի քննարկման փուլ: Քաղաքական ուժերը 15-օրյա ժամկետում հնարավորություն են ունենալու ամփոփել եւ ներկայացնել իրենց առաջարկները:
Մանրամասները՝ տեսանյութում