Մասնակցել են վիրտուոզ երաժիշտներ ու դասականի լեգենդար մենակատարներ:
Բրիտանական ֆիլհարմոնիկ ամենահեղինակավոր դահլիճներից մեկում՝ «Կադոգանում», տեղի է ունեցել «Քեզ հետ, Հայաստան» շարքի 5-րդ համերգը:
Մասնակցել են վիրտուոզ երաժիշտներ ու դասականի լեգենդար մենակատարներ: Հնչել են Բախի ու Բրամսի ստեղծագործությունները:
«Գրեմմիի» կրկնակի դափնեկիր, լեգենդար Պինկաս Ցուկերմանի ղեկավարությամբ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգը նվիրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մինչեւ համերգի սկիզբը «Կադոգան» հեղինակավոր համերգասրահի բեմից Հայ Դատի պահանջը ներկայացրեց Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպես Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում