400 000 արվեստի արժեքավոր նմուշ ունեցող թանգարանին հենց այդ կոնտրաստը դարձրեց աշխարհի յուրօրինակ ու խոսող կոթողներից մեկը։
Փարիզի կենտրոնում` Ռիվոլի փողոցում է գտնվում աշխարհի խոշորագույն գեղարվեստական թանգարաններից և ճարտարապետական անկրկնելի կոթողներից մեկը՝ Լուվրը: Թանգարանի շենքը հիմնադրվել է Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսի հրամանով ՝ 1190-ին: Սկզբում այն Փարիզի պարիսպներից դուրս գտնվող հանգստավայր էր։ Լուվրի մի ճակատը ունի 400 մ երկարություն։ Որպես համեմատություն նշենք, որ նույնքան է Երեւանի Հյուսիսային պողոտան:
Լյուդովիկոս 15-րդի օրոք հսկա ամրոցը դարձավ թագավորական նստավայր։ Իսկ Ֆրանսիական հեղափոխությունից հետո այն վերածվեց համաշխահային նշանակության թանգարանի։ 1983-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի պատվերով Լուվրի պալատի Նապոլեոնյան հրապարակի մեջտեղում կառուցեցին Լուվրի բուրգը, ինչը խառնաշփոթի ալիք բարձրացրեց հանրության մեջ։
Բուրգի վերգետնյա հատվածն ունի ընդամենը 21 մ բարձրություն, դրա կրկնակի չափով այն գտնվում է ստորգետնյա տարածքում։ Բուրգը համարվում է մոդեռն ոճի շինություն, որը կառուցվել է 666 ապակե կտորներից, ինչի շնորհիվ էլ կտրուկ տարբերվում է միջավայրի ճարտարապետությունից։
Մանրամասները` տեսանյութում