Ծրագիրն իրականացվել է Save The Children կազմակերպության ֆինանսավորմամբ ու համայնքների համաֆինանսավորմամբ:
Օրեր առաջ «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության եւ կրթության» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ջրաշեն եւ Լեռնավան գյուղերում նախակրթարաններ են բացվել:
Ծրագիրն իրականացվել է Save The Children կազմակերպության ֆինանսավորմամբ ու համայնքների համաֆինանսավորմամբ: Երկրաշարժից հետո գյուղերը զրկված էին նման հնարավորությունից:
Տարբեր կազմակերպությունների աջակցությամբ եւ պետական ծրագրերով նախակրթարանների ստեղծման ծրագրեր են իրականացվում նաեւ մարզի այլ համայնքներում:
Միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների համաձայն մեր երկրում մանկահասակ երեխաների ընդամենը 33 տոկոսն է հաճախում նախադպրոցական կրթության հաստատություններ:
Մանրամասները՝ տեսանյութում