Երկուշաբթի երկրում կտրուկ բարձրացել են սննդամթերքի գները, էլեկտրաէներգիայի ու հասարակական տրանսպորտի սակագները:
Հունաստանի խորհրդարանը հաստատել է երկրորդ օրենքը, որը հնարավորություն կտա բանակցություններ սկսել միջազգային վարկատուների հետ: Նոր ծրագրով երկիրը կարող է 85 մլրդ եվրո ֆինանսական օգնություն ստանալ: Նոր օրենքը նախատեսում է փոփոխություններ նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Օրինագծին կողմ է քվեարկել 230 պատգամավոր, դեմ՝ 63, 5-ը ձեռնպահ է մնացել։ Այդ բոլոր փաստաթղթերի ընդունումը քաղաքացիներն դիմավորում են սվիններով:
Երկուշաբթի երկրում կտրուկ բարձրացել են սննդամթերքի գները, էլեկտրաէներգիայի ու հասարակական տրանսպորտի սակագները: Բողոքի ալիքը տարածվել է ամբողջ Հունաստանով: Հարցումները ցույց են տվել, որ չնայած ԵՄ-ի հետ վարկային համաձայնագրի կնքմանը, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի վարկանիշը դարձյալ բարձր է բնակչության շրջանում: Մարդիկ վստահում են նրան եւ մեծ հույսեր կապում երիտասարդ վարչապետի հետ: