1997-ից սկսած նոր օրենքի համաձայն ավտոմեքենաները պետք է ունենան 200 սմ-ից ոչ ավելի լայնություն, 95 սմ բարձրություն եւ վարորդի հետ միասին կշռեն 600 կգ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը նոր հունի մեջ ընկավ: 50-ականներին պատերազմից հոգնած մարդկանց հայացքն ուղղվեց դեպի արկածային մրցումները: 1950 թվականին մայիսի 12-ին Անգլիայում առաջին անգամ անցկացվեց «Ֆորմուլա 1-ի» մրցարշավը: Այն տեւեց 113 օր, մասնակցեց 16 խումբ:
Սկզբում դեռ չկային այն խիստ կանոնները, որոնք գործում են այսօր: «Ֆորմուլա 1-ը» դեռ առաջին քայլերն էր անում, որոնք տեսնելու գալիս էին հազարավոր մարդիկ: 1997-ից սկսած նոր օրենքի համաձայն ավտոմեքենաները պետք է ունենան 200 սմ-ից ոչ ավելի լայնություն, 95 սմ բարձրություն եւ վարորդի հետ միասին կշռեն 600 կգ։
«Ֆորմուլա 1-ում» երբեք չի եղել գենդերային անհավասարություն: Կանոնների համաձայն մրցմանը կարող էին մասնակցել նաեւ կանայք: 65 տարվա ընթացքում մասնակցել է հինգ կին, որոնցից երկուսն է ավարտել մրցաշարը: Ամենահաջողակը իտալուհի Լելա Լոմբարդին էր, որը կարողացել է վաստակել բարձր միավորներ:
Մանրամասները՝ տեսանյութում