Օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4-ը նրանք կրկեսային տոն կպարգևեն երևանցիներին:
«Իմպերիալ» շապիտո-կրկեսն առաջին անգամ կլինի Կովկասում։ Օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4-ը նրանք կրկեսային տոն կպարգևեն երևանցիներին: Շապիտո-կրկեսի երևանյան հյուրախաղերը նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին:
Ինչպես նշում է Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը, ոչ վաղ անցյալում դժվար էր անգամ մեկ կատու երկրից երկիր տեղափոխել, մինչդեռ այս ծրագիրն ավելի քան 20 վարժեցված կենդանի է ներառում: Ծրագրում ընդգրկված են նաև ատրակցիոններ՝ վարժեցված առյուծների, կապիկների, պոնիների, ձիերի մասնակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում