Հայաստանում հաշվառված է շաքարային դիաբետով 80 000 հիվանդ, որոնցից 450-ը երեխաներ են։
Հայաստանում հաշվառված է շաքարային դիաբետով 80 000 հիվանդ, որոնցից 450-ը երեխաներ են։ «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագիրը նախատեսում է անվճար ինսուլին տրամադրել շաքարային դիաբետ ունեցող 0-18 տարեկան երեխաներին ու 18-22 տարեկան երիտասարդներին։ Ծրագիրը նաև նախատեսում է տրամադրել ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ, որոնք, մասնագետների խոսքով, էականորեն փոխում են շաքարային դիաբետով հիվանդների կյանքի որակը:
Ըստ ծրագրի՝ բոլոր շահառուներին ավանդական ներարկիչների փոխարեն նաեւ կստանան ինսուլինային գրիչ-ներարկիչներ։ Դրանք թույլ են տալիս նախ երեխաների վախից խուսափել, բացի այդ՝ չունեն պահպանման ռեժիմ, ինչը սովորական ինսուլինային սրվակի դեպքում կարևոր է։ Գրիչ-ներարկիչների դեպքում նաև դոզավորման համակարգն է հեշտացված:
Մանրամասները՝ տեսանյութում