Ներկայացվել է մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագիրը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին: Ներկայացվել է մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագիրը: էներգետիկայի և բնական պաշարների նախարարն անդրադարձել է նաեւ ՀԷՑ-ում ստեղծված ներկա վիճակին, այդ թվում սպասվող աուդիտին։ Քննարկվել է նաև այն հարցը, թե կառավարությունն ի՞նչ միջոցներով է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը:
Կառավարությունը խոստանում է, որ այսօր ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ 2036 թվականին ապահով էներգետիկ համակարգ ունենալու համար: Էներգետիկայի և բանական պաշարների նախարարությունը վարչապետի ներկայությամբ, մասնագետներին ու հանրությանը ներկայացրեցին էներգետիկ համակարգի առաջիկա 20 տարիների ռազմավարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում