Մեգա կառույցի շինարարությունը վստահվեց խիզախ և նորարարական գաղափարներով լի երիտասարդ և գրեթե անփորձ ճարտարապետների խմբին:
Արաբական աշտարակը՝ առագաստի տեսքով գեղեցիկ կառույցը, ժամանակակից Դուբայի խորհրդանիշն ու աշխարհի միակ 7-աստղանի հյուրանոցն է: Արհեստական կղզու վրա կառուցված ձեռակերտ կոթողը բարձր տեխնոլոգիաների և արևելյան շքեղ ճարտարապետական ոճերի խառնուրդ է: Մեգա կառույցի շինարարությունը վստահվեց խիզախ և նորարարական գաղափարներով լի երիտասարդ և գրեթե անփորձ ճարտարապետների խմբին:
Առագաստ-հյուրանոցը պետք է լիներ նույնքան խորհրդանշական, որքան Փարիզի Էյֆելյան Աշտարակը, Սիդնեյի օպերայի շենքը կամ Նյու Յորքի Ազատության արձանը: Դրա համար որոշվեց կառույցին տալ պարզ, սակայն յուրահատուկ տեսք: 321 մ բարձրությամբ Բուրջ ալ Արաբը կառուցելու համար պետք էր նախ ստեղծել արհեստական կղզի`ափից 2 կմ հեռավորության վրա:
Մանրամասները՝ տեսանյութում